Փարիզի արքեպիսկոպոսը խնդրեց Տիրամորը բացել վերականգնված տաճարի դռները՝ իր գավազանով 3 անգամ թակելով դուռը: Զարկերին տաճարի ներսից արձագանքեցին արթնացած երգեհոնի հնչյուններն ու սաղմոս երգող մանկական երգչախումբը: Արքեպիսկոպոսը հանդիսավոր բացեց վերածնված տաճարի դռները:
Ավելի քան հինգուկես տարվա վերանորոգումից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփը, ԱՄՆ գործող նախագահի կինը՝ Ջիլ Բարդենը, Ուկրաինայի նախագահ Զելենսկին, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և այլ երկրների առաջնորդներ: